Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Պալաչը մեղայականը ծանր է տանում

Պալաչը մեղայականը ծանր է տանում
30.07.2012 | 17:08

Ասում են` ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանի (Պալաչ) թասիբն այնքան է վիրավորվել Գագիկ Ծառուկյանից ներողություն խնդրելու հայտարարությունից հետո, որ որոշել է իր մտերիմների միջոցով լուրեր տարածել, թե մամուլում նշված ներողություն-հայտարարությունը խիստ գրագետ է արված, ինչը բնորոշ չէ նրա բառապաշարին։ Ի վերջո, Պալաչի հրապարակային մեղայականն իրականությո՞ւն է, թե՞ ոչ։ «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և Արթուր Հարությունյանի միջև կայացել է հանդիպում, որին հետևել է Ա. Հարությունյանի հայտարարությունը»,- մեզ հետ հեռախոսազրույցում պարզաբանեց Իվետա Տոնոյանը։ Ըստ ամենայնի, նշված հայտարարությունը, իսկապես, Ա. Հարությունյանինն է, քանի որ ԲՀԿ-ին և անձամբ Ա. Հարությունյանին մոտ կանգնած աղբյուրներն ասում են, թե հանդիպումը խնդրել է Ա. Հարությունյանը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 5359

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ